ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը:
Այժմ ԲԴԽ խորհրդի անդամներ են Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, իսկ Սերգեյ Չիչոյանը կատարում է ԲԴԽ նախագահի պարտականությունները:
Երեկ պաշտոնից ազատվելու դիմում էին գրել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



