Լոգարանի սալիկների արանքների սև գիծը փչացնում է ողջ լոգասենյակի տեսքը: Որքան ուզում ես մաքրիր, միևնույնն է մեկ օր անց նույն պատկերն է:
Առաջարկում ենք մի փորձված միջոց, որի օգնությամբ այդ խնդիրը մեկընդմիշտ կլուծվի:
Ի տարբերություն քիմիական ակտիվ նյութերի այս միջոցն անվնաս առողջության համար:
Անհրաժեշտ է խառնել 1 բաժակ տաք ջուր, 2,5 ճաշի գդալ սոդա և 1 ճաշի գդալ լվացքի փոշի: Լավ խառնել ատամի խոզանակով: Ստացված մածուկը ատամի խոզանակի օգնությամբ քսել սալիկների միջև անցքերին:
Միջսալիկային արանքները կլինեն մաքուր, բորբոսի հետագա աճը կկանխվի:
Ինչու թանկարժեք միջոցներ գնել, եթե հնարավոր է խնդիրը լուծել պարզ ու մատչելի միջոցի օգնությամբ: