Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան
ՍՊՈՐՏՊորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտինու Ռոնալդուին կրկին հրավիրել են ամերիկյան դատարան՝ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգայի հնարավոր բռնաբարության գործով, հաղորդում է TMZ-ն։ 34-ամյա կիսապաշտպանը անձամբ է ստացել փաստաթղթերը Լաս Վեգասի դատարանից։
2009 թվականի ամռանը Ռոնալդուն Լաս Վեգասի ակումբներից մեկում ծանոթացել է Մայորգայի հետ։ Տվյալ գիշերվա ընթացքում ֆուտբոլիստի և մոդելի միջև տեղի ունեցած սեքսը, ամերիկուհին որակել է բռնաբարություն։
2010 թվականին Մայորգան Ռոնալդուի փաստաբաններից 375 հազար եվրո է ստացել Կրիշտիանուի անունը չբարձրաձայնելու համար։ Նախորդ տարվա աշնանը, Լաս Վեգասի ոստիկանությունը վերաբացել էր հնարավոր բռնաբարության գործը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



