Հնդկաստանում անոմալ շոգը չի նահանջում. ամռան սկզբից արդեն 36 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական հատվածներում գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև շոգը: Ինչպես հաղորդում է CNN-ը, ջերմաստիճանն արդեն մեկ ամիս է, ինչ չի նվազում 40 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:
Երկրի Տարերեային աղետների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ եղանակային անոմալ պայմանների հետևանքով 36 մարդ է մահացել, թեև աղետի հետևանքների ծավալը կարող է ավելի մեծ լինել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Նյու Դելիում հունիսի 10-ին ռեկորդային ջերմաստիճան էր գրանցվել՝ 48 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ Չուրու քաղաքում հունիսի 1-ին ջերմաստիճանը հատել էր 50 աստիճանի սահմանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



