Հրդեհ` Թումանյան քաղաքում. այրվել է շուրջ 150 քմ խոտածածկ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատված: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



