Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտակքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը Իջևան-Երևան ավտոճանապարհի 131-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 14 OZ 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Վարորդին և վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, իսկ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



