Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրի քաղաքում այսօր՝ հունիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին:
Ըստ աղբյուրի՝ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Ոստիկանները պարզել են, որ Հովիկ Գևորգյանը ժամը 20:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել Գ.Պ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



