ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները «գերազանց հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում»:
«Մենք միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդների կարգավիճակով»,-հավելել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում: Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



