Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ան­հանգս­տաց­նող վի­ճա­կագ­րու­թյուն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում անհանգստացնող վիճակագրություն է ներկայացրել։ Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ.՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած:

Այս իրապես մտահոգիչ վիճակագրությունը միանգամից բացահայտում է մեր իրականության մի քանի բացասական երևույթներ, որոնց մասին եթե անգամ խոսվում է, անհրաժեշտ հետևություններ չեն արվում։

Քաղաքակիրթ աշխարհում ԶԼՄ-ներին դատի են տալիս հիմնականում անպատասխանատու վարքագծի, կեղծ տեղեկատվություն և մանիպուլ յատիվ նյութեր տարածելու համար։ Կարելի է ենթադրել, որ անցած մեկ տարում մեր մեդիա դաշտի որակն անկասելիորեն անկում է ապրել, ու շատերն են դիմում դատարան՝ իրենց իրավունքներն իրացնելու նպատակով։ Ինչքան էլ դժվար է խոստովանել, այս վարկածն ունի որոշակի հիմքեր, ու դա միայն հայկական երևույթ չէ։ Աշխարհում որակյալ լրատվությունն անկում է ապրում տպագիր մամուլի ճգնաժամին զուգահեռ։

Մյուս կողմից՝ օբյեկտիվ չի լինի, եթե ամեն ինչի մեղավոր համարենք ԶԼՄ-ներին կամ նրանց ներկայացուցիչներին։ ԶԼՄ-ները հաճախ հայելի են, որտեղ իշխանությունները կամ այլք տեսնում են իրենց ոչ այնքան բարետես դեմքը ու արդյունքում այդ դեմքի համար մեղադրում ու թիրախավորում են մեդիա սուբյեկտներին՝ հետևությունների հանգելու փոխարեն։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հեղափոխությունից հետո ԶԼՄ-ներն աննախադեպ ազատություն են ստացել։ Գրաքննություն կամ իշխանության պատվեր գուցե իսկապես չկա, սակայն ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու անուղղակի ձևեր շատ կան, որոնցից են սոցցանցերում տոտալ հարձակումներն ու պատեհ-անպատեհ նրանց դատարանի «դռները» տանելը։ Հայցերի մեծ մասը ֆինանսական փոխհատուցման բաղադրիչ ունեն ու ցանկացած ԶԼՄ դատական հայցից հետո «ինքնագրաքննվում» է՝ վախենալով ֆինանսական կորուստներ ունենալու ու փակման եզրին կանգնելու ռիսկերից։

Սակայն վերը բերված վիճակագրությունը, մեծ հաշվով, երկրում ստեղծված անտագոնիստական ռեժիմի, «բարիկադային» իրականության հետևանք է։ Երբ երկրի վարչապետը պարբերաբար մարդկանց սպառնում է «ասֆալտին պառկեցնելով» կամ «պատերին ծեփելով», ձևավորվում է կոնֆրոտացիոն միջավայր, որտեղ դժվար է ակնկալել, որ ԶԼՄ-ները պետք է մնան ակադեմիական բառապաշարի մատուցման շրջանակներում։ 

Երկրում քաղաքական մշակույթը ձևավորվում է առաջին հերթին իշխանության վարքագծի, քայլերի, հայտարարությունների հանրագումարում։ Հասարակությանն ու նրա ակտվ խմբերին պարտադրվում է «քաղաքական դալտոնիզմի» մշակույթը, երբ քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները պետք է «դասակարգվեն» «սևերի» կամ «սպիտակների» ճամբարում, ու այս իրավիճակում գրեթե անհնար է խոսել արդյունավետ կառավարման, ռացիոնալ քաղաքական գործունեության կամ որակյալ լրատվության մասին։

Ի վերջո, հանրահայտ ճշմարտություն է, որ բարիկադների վրա մարդիկ ոչ թե ծրագրային ու գաղափարական մրցակցության մեջ են, այլ զբաղված են միմյանց ոչնչացնելու գործողություններով, իսկ ԶԼՄ-ները, բնականաբար, այս գաղջ իրականության մի մասն են։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան