Ավտովթարից 25-ամյա զինծառայող է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



