Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատավորի թափուր պաշտոնում առաջադրված Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները. ըստ այդմ Վահե Գրիգորյանին կողմ էր քվեարկել 99, դեմ 22 պատգամավոր:
Վահե Գրիգորյանի երդման ժամանակի մասին կհայտարարվի լրացուցիչ:
Նշենք, որ hանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



