Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակային վնասվածք է ստացել կռվի ռուս մասնակիցներից մեկը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ հյուպատոսությանը:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում ինչպես սառը զենք, այնպես էլ հրազեն է կիրառվել:
Նշվում է, որ ռուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: Միևնույն ժամանակ նշվում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը հրազենային վերք է ստացել և մահացել:
Ներկա պահին տեղի ոստիկանությունը քննչական գործողություններ է կատարում՝ փորձելով պարզել կատարվածի բոլոր հանգամանքները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



