Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը վերջերս հարցում էր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները:
Ստացված պատասխանից տեղեկանում ենք, որ սահմանված են դերասանների տարբերակված պաշտոնային դրույքաչափեր: Սրա հիման վրա էլ նրանց աշխատավարձը տատանվում է 80-ից 170 հազար դրամի սահմաններում:
Խնդրել էինք տեղեկացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել դերասանների աշխատավարձը: Նշվում է, որ 2009 թվականին նրանց միջին աշխատավարձը բյուջեի հաշվին կազմել է մոտ 44011 դրամ:
Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 անգամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



