24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԼԱՅՖՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանիքը երեկվանից Հայաստանում ամենաքննարկվող թեման է․․․
Ֆուտբոլիստը, որը միշտ փակ է պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, հարսանիքի օրը բացառություն է արել և առաջին լուսանկարը հիշարժան օրվանից հենց ինքն է հրապարկել՝ մակագրելով․
«Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»․․․
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից և հաջորդած խնջույքից ֆուտբոլիստը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․
«Ստեղծված իրար համար»․․․
ԱԺ նախկին պատգամավոր, «Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն այս տարի կդառնա 24 տարեկան․․․
Նա ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին: Զույգի տարիքային տարբերությունը 6 տարի է, Հենրիխ Մխիթարյանն այս տարի դարձավ 30 տարեկան․․․
Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում․․․
Տարվա ամենասպասված հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մի մասը կայացել են Հայաստանում․․․
Մասնավորապես, իր հարսի պարը Բեթին վստահել է Սոֆի Դևոյանի դպրոց ստուդիային․․․
Հարսնացուի համար հատուկ պար է բեմադրվել․․․
Հիշարժան օրվա համար Բեթին ընտրել է փղոսկրի երանգի զգեստ, որը համադրել է փայլուն թագի և էքստրավագանտ վուալի հետ․․․
Հարսի ծաղկոփունջը կազմված էր բաց վարդագույն և սպիտակ ծաղիկներից․․․
Հարսի պարը դիտեք այստեղ