Իրանը մեծ սխալ է գործել. Թրամփն արձագանքել է իրանական ուժերի կողմից ամերիկյան անօդաչուն խոցելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել ամերիկյան խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ» է գործել:
«Իրանը շատ մեծ սխալ է գործել», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ առաջնորդը:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը», որը կազմում է իսլամական հանրապետության զինված ուժերի մի մասը, հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու են խոցել երկրի հարավային շրջանում, երբ այն խախտել է Իրանի օդային տարածքը:
Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը Հորմուզի նեղուցում խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



