Ռուբեն Թաթուլյանին Ռուսաստանից վտարելու մասին լուրերը կեղծ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախորդ օրը մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրից վտարել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին:
«Պուտինը երկրից վտարել է գործարար Ռուբեն Թաթուլյանին» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը և բացահայտ ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Թաթուլյանը, ով հերքեց լուրն ու հորդորեց լրագրողներին չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից և ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ: Ռուբեն Թաթուլյանը նշեց նաև, որ շարունակում է զբաղվել գործարարությամբ և նոր բիզնես ծրագրերի իրականացմամբ:
Մեր տեղեկություններով` Թաթուլյանը հիմա գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքի «Ռից Կառլտոն» հյուրանոցում` երկու նախարարի ընկերակցությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



