Գոռ Ներսեսյանի հաղթական մեկնարկը. Մինսկ-2019
ՍՊՈՐՏ
Armsport.am-ը գրում է.
Մինսկում ավարտին է մոտենում Եվրոպական երկրորդ խաղերի խաղային երկրորդ օրը:
Այսօր պայքարի էին դուրս եկել նաև 81 կգ քաշային բռնցքամարտիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում է Գոռ Ներսեսյանը:
Մեր բռնցքամարտիկը մեկնարկեց հաղթանակով: 1/16 եզրափակչում Ներսեսյանը հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիյային տեխնիկական նոկաուտով:
Մեր մարզիկը երկրորդ ռաունդում այնպիսի հարվածաշար հասցրեց մրցակցին, որ մրցավարները անվտանգությունից ելնելով դադարեցրեցին մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Գոռ Ներսիսյանին։
Հիշեցնենք, որ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր, իսկ 75 կգ Արման Դարչինյանը հաղթանակ էր տարել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



