Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի Սարգսյան,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



