Վթար Արագածոտնի մարզում. սեւ Mercedes-ը բախվել է սպիտակ Mercedes-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մուտքի կամարի տակ բախվել են Mercedes մակնիշի 77 LQ 778 համարանիշի և Mercedes մակնիշի 02 DV 101 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որոնցից սպիտակը գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա, իսկ սևը բախվել է քարերին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը սև Mercedes-ն է, որը բախվել է սպիտակ Mercedes-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



