ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստվում են դիմակայել Ռուսաստանին նույնիսկ Պուտինի հեռանալուց հետո. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստվում են Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության` նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը լքի պաշտոնը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը` փոխանցում է Reuters-ը:
«Ռուսաստանը չի կարող փոխվել Վլադիմիր Պուտինի օրոք, ոչ էլ նույնիսկ նրա հեռանալուց հետո»,- հայտարարել է Քարթերը Բեռլինում` Եվրոպական երկրներ իր շրջագայության սկզբում:
Հարցին՝ արդյոք Պուտինը կարո՞ղ է փոխել իր քաղաքականությունը, Քարթերը պատասխանել է` հուսով է, սակայն «չի կարող վստահ լինել»: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա կանխատեսելի քաղաքականության։
Քարթերը նաև նշել է Մոսկվայի հետ դիվանագիտական համագործակցության որոշ հարցերի շուրջ ունեցած հաջողությունները, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:
Սակայն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները ելնում են այն բանից, որ Ռուսաստանի հետ սուր տարաձայնությունները կկրեն երկարաժամկետ բնույթ, և մտադիր են այդ ընթացքում Մոսկվայի հետ հարաբերություններում ցուցաբերել «կոշտ, սակայն հավասարակշռված մոտեցում»:
Քարթերը Գերմանիայում, Էստոնիայում և Բելգիայում գործընկերների հետ պետք է քննարկի «Ռուսաստանի կողմից եկող մարտահրավերները»:



