Շիրակի մարզում ձվի չափ կարկուտ է տեղացել․ վնասներ են կրել ավելի քան 10 գյուղ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզում հունիսի 24-ին խոշոր կարկուտ է տեղացելէ մեծ վնասներ հասցնելով 10-ից ավելի գյուղերում։
SHANTNEWS.am-ի հաղորդմամբ՝ հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Սարատակ և Հոռում գյուղերում բնակիչները, ըստ աղբյուրի, ձվի չափի հասնող կարկուտը վնասել է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաները, այլև ցորենի և գարու ցանքերն են զգալի տուժել։
Կարկտահարված գյուղեր են այցելել Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը, նրանք գյուղացիների հետ շրջել են ցանքադաշտերով։ Արձանագրվել է, որ կարկտահարված բոլոր գյուղերում տեղ-տեղ վնասը 100 տոկոսի է հասնում, նվազագույնը 70 տոկոս վնասն է, դա էլ տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաներում է։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



