Դաժան դեպք Երեւանում. 62-ամյա տղամարդը բնակարանում ծեծելով սպանել է ավագ եղբորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի: Այս մասին տեղեկացանք ոստիկանության լրատվության ծառայությունից:
Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 12:20-ին Մալաթիայի բաժին տեղեկություն էր ստացվել, որ բնակարանում 65-ամյա տղամարդու դի կա: Արտաքին զննությամբ վնասվածքներ են հայտնաբերվել մարմնի տարբեր հատվածներում: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ տանը վիճաբանություն է տեղի ունեցել, եւ այդ ընթացքում 62-ամյա եղբայրը հարվածներ է հասցրել ավագ եղբորը, որը միջադեպից ժամեր անց մահացել է: Այդ տղամարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



