21-ամյա երիտասարդի գիշերային գողությունները՝ Երեւասնի կենտրոնում. Գողացել է չհրկիզվող պահարանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 24-ին, ժամը 09.09-ին, ոստիկանություն է զանգահարել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ 26-ամյա մի անհատ ձեռնարկատեր: Նա հայտնել է, որ Զաքյան փողոցում, արագ սննդի կետից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները: Նրանք պարզել են, որ գիշերը, տեխնիկական միջոցներ գործադրելով բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց եւ չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար:
Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունները կատարել է Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



