27-ամյա տղամարդը դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել. Ժամեր անց նրան գտել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի բակում իր պարանոցից պոկել են շղթան եւ փախել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Բաժնի քրեական հետախույզները, դեպքից մի քանի ժամ անց, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



