Երևանի Նոր Արաբկիր զբոսայգում հրդեհ է բռնկվել․ «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 20:48-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



