ԵԽ-2019. Պայքարի մեջ են մտնում Հայաստանի մարմնամարզիկները
ՍՊՈՐՏԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը Հայաստանի պատվիրակությունից պայքարի մեջ են մտնում սպորտային մարզմնամարզիկները:
Հունիսի 27-ին տեղի կունենա սպորտային մարմնամարզության բազմամարտի որակավորման փուլը: Հայաստանի թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:
Բազմամարտի որակավորման փուլը կմեկնարկի 14:00-ին (Երեւանի ժամանակով): Հունիսի 27-ին պայքարի մեջ կմտնեն նաեւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ու թիավարող Վլադիմիր Ալավերդյանը: Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը ուժերը կչափի սկրեչ մրցաձեւում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Թիավարության մրցաշարում Վլադիմիր Ալավեդրյանը կմասնակցի բայդարկա 5000 մետր մրցաձեւին: Մեկնարկը 17:30-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



