ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ–ի քվեարկությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցում Հայաստանի քվեարկությանը:
Մի շարք երկրներ դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնմանը` այդ թվում և Հայաստանը: Հետագայում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը խոստովանել է, որ շփոթել է կոճակները:
«Մենք պարզել ենք պատճառները. պատգամավորը պարզապես շփոթել է կոճակները քվեարկության ժամանակ», - Inforeactor.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կոժինն արտաքին քաղաքականության գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ վերականգնվել են հունիսի 26-ին, որից հետո 7 երկիր հեռացել է ԵԽԽՎ նիստից:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



