Մալիի մայրաքաղաքում ահաբեկիչները ազատ են արձակել պատանդներից մի քանիսին, զոհերի թիվը հասել է իննի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիի մայրաքաղաք Բոմակոյում ահաբեկիչներն ազատ են արձակել Radisson հյուրանոցում պատանդառվածներից մի քանիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ը: Թե քանի պատանդ Է ազատ արձակվել, գործակալությունը չի ճշտում:
«ֆրանսպրես»-ի թղթակիցը իրադարձությունների վայրից հաղորդել Է, որ անվտանգության ուժերը միջադեպի վայրից տարահանել են երկու կանանց:
Պատանդներից մի քանիսն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ հատվածներ են արտասանել Ղուրանից, ինչը, ակներեւաբար, այն բանի ապացույցն Էր, որ նրանք մուսուլմաններ են:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել Է, որ իսլամիստ զինյալները Radisson հյուրանոցում 170 մարդ են պատանդ վերցրել:
The Daily Mail բրիտանական թերթն իր կայքում հայտնել Է, որ հյուրանոցում զոհվածների թիվը հասել Է իննի:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



