Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տա­վու­շում մտա­դիր են ընդ­լայ­նել անաս­նա­բու­ծա­կան ֆեր­մա­նե­րը և պան­րի ար­տադ­րու­թյու­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փարիզի արևմտյան արվարձաններում գտնվող Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը թիրախավորված զարգացման ծրագրեր է իրականացնում աշխարհի մի քանի երկրում՝ Հայաստան, Բենին, Կամբոջա, Հաիթի, նպատակ ունենալով պայքարել աղքատության և սովի դեմ։ 2008 թվականից սկսած Օ դը Սեն դեպարտամենտը աջակցում է Տավուշի մարզի անասնապահական ոլորտի զարգացմանը՝ Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի միջոցով։ Ավելի քան 4,2 մլն եվրո ներդրումներ են իրականացվել, Իջևանի հյուսիսում գտնվող 20 համայնքների մոտ 25,000 շահառու է ներգրավված այս ծրագրում։

Օրերս Տավուշի մարզում անցկացվող ներդրումային համաժողովին մասնակցում էր Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխ ն ա խ ա գահ Մի շել Փա զու մյա ն ը : «Փաստն» առիթը բաց չթողեց նրա հետ զրուցելու և պարզելու, թե ինչ գործունեություն է դեպարտամենտն իրականացնում Տավուշում:

«Ես Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահն եմ: Մեր գործընկերն է Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը, որի նախագահը Պատրիկ Դեվեջյանն է: 10 տարի է՝ աշխատում ենք Տավուշում: Մեծ ֆերմա ունենք Լուսաձորում, որտեղ ընդհանուր հաշվով կա 240 կով, այդ թվում՝ հորթեր, և պանրի գործարան: Ֆրանսիայից մասնագետներ ենք հրավիրում Հայաստան, որպեսզի կամաց-կամաց փոխենք հայկական պանիրների տեսակները, «աղը հանենք»: Մեր որակյալ պանիրն այսօր վաճառվում է Մոսկվայում՝ մեծ խանութներում:

Հիմա ընդլայնում ենք մեր ֆերման. մինչև հաջորդ տարի պետք է ունենանք 200 կով, որոնք ամեն օր պետք է կաթ տան: Հույս ունենք, որ մինչև 8 տոննա կաթ ամեն ամիս կարտահանենք», - ասում է Փազումյանը:

Նա նշում է, որ արոտները շատ լավն են, բայց ճանապարհները՝ ոչ: «Պարոն Դեվեջյանի հետ մտածում ենք ճանապարհները բարեկարգելու մասին, որպեսզի և՛ մենք օգտվենք, և արոտների շուրջ գտնվող գյուղերի բնակիչները: Ներկա պահին 20 աշխատող ֆերման ունի, 5-ը՝ պանրի գործարանը: Մենք աշխատում ենք ոչ միայն մեր, այլ գյուղերի համար: Օրինակ, լավ, յուղոտ կաթ ունենալու համար պետք է լավ ուտելիք տանք կովերին:

Մենք պայմանագիր ենք կնքում գյուղացիների հետ, ասում ենք՝ մշակեք հողը, որակյալ սերմեր ենք տալիս նրանց, որ ցանեն, հետո նրանցից գնում խոտը:

Շուրջ 800 մարդ ընդգրկված է նաև այս գործում», - նշում է հայկական հիմնադրամի փոխնախագահը: Նա ընդգծում է, որ իրենց հիմնադրամը շատ է օգնում Արցախին: «Մենք չցանկացանք շեշտադրումը դնել միայն շենք-շինությունների, հիվանդանոցների, դպրոցների կառուցման վրա, ցանկացանք աշխատատեղեր ստեղծել: Ֆրանսիան հետաքրքիր երկիր է, օրինակ, իրենք համայնքային բյուջեի մեկ տոկոսը պետք է ներդնեն աֆրիկյան երկրներում: Մենք որպես հայեր ջանում ենք միջոցներ բերել Հայաստան», - հավելում է մեր զրուցակիցը:

Միշել Փազումյանը բացասական պատասխան է տալիս հարցին՝ հնարավո՞ր է այլ համայնքներում էլ իրենք նման գործունեություն ծավալեն:

«Մենք նման գործունեություն ծավալելու ենք միայն Տավուշում, քանի որ մտադրություն ունենք ամեն տարի ընդլայնել մեր աշխատանքները, նորից ներդրումներ կատարել: Մտադրություն ունենք մսի ֆերմա հիմնել Տավուշում, Լուսաձոր համայնքում էլ՝ ագրոդպրոց», - ընդգծում է Փազումյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակները մտադիր են հանդիպումներ կազմակերպել ֆրանսիացի պատգամավորների, գործարարների հետ և վերջիններիս հետ գալ Տավուշ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հասկանալ՝ հնարավոր կլինի՞ ապագայում նաև մսի արտահանմամբ զբաղվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան