Ոստիկանները պարզել են, որ 83-ամյա կնոջ տնից գողություն արել է նրա հարազատ որդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 26-ի կեսօրին Արարատի մարզի Ավշար գյուղի 83-ամյա մի բնակիչ բանավոր հաղորդում է տվել, որ հինգ օր առաջ, իրեն անհայտ հանգամանքներում, մտել են իր բնակարան եւ գողացել 550 հազար դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 58-ամյա որդին: Վերջինս հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողացած ողջ գումարը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



