Գողության մեջ կասկածվող երեք երիտասարդներին հետապնդել են. մեկին հաջողվել է բռնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 25-ին, ժամը 21.20-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մոսկովյան փողոցում կայանված «Նիսանի» ապակին կոտրել ու սրահից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային եւ կուտակային քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բայց մինչ ահազանգն արդեն իսկ ոստիկանները գործողություններ էին ծավալվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 21-ին Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի երեք երիտասարդի, որոնցից մեկին հետապնդել ու բերման են ենթարկել բաժանմունք: Չուխաջյան փողոցի 27-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



