Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են գողությունը կատարած երկրորդ անձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից եւ վճարման տերմինալից՝ փող:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառվել էր շուրջ 550.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 26-ին գողությունը կատարելու համար բաժին էր հրավիրվել 32-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն էր տվել, որ գողությունը կատարել է ինքը: Դիլիջանի ոստիկանները պարզել էին, որ տղամարդը մենակ չի եղել:
Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին՝ հարցաքննության:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



