Փրկարարները տապալված ծառեր են հեռացրել ճանապարհներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին ծառ է ընկել և ճանապարհը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը:
Նույն օրը՝ ժամը 17։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



