Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետեւանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1 տարեկան երեխան:
«Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական եւ մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետեւանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետեւել եւ նախականխել նման դեպքերի կրկնությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



