Երևանում 19-ամյա քաղաքացին, գտնվելով հուզական վիճակում, փորձել է վնասել իրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 30-ին, ժամը 12:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Ն.Ս.-ն (ծնված 2000 թ.) փորձում է վնասել իրեն. գտնվում է հուզական ծանր վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացի Ն.Ս.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ցուցաբերել հոգեբանական աջակցություն, ինչի արդյունքում քաղաքացին ցանկացել է հոսպիտալացվել: Վերջինս հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



