«Մանչեսթեր Յունայթեդի» արժեքը նվազել է 1,26 միլիարդ ֆունտ ստերլինգով
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» բորսայական արժեքը մեկ տարում նվազել է 1,26 միլիարդ ֆունտ ստերլինգով եւ կազմում է 2,25 միլիարդ, հաղորդում է Mirror-ը։ Անգլիական ակումբի բաժնետոմսերը սակարկվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Այժմ մեկ բաժնետոմսի գինը 14,24 ֆունտ ստերլինգ է։ 2018թ․ օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ բաժնետոմսը վաճառվում էր 21,82 ֆունտ ստերլինգով։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները դժգոհ են Գլեյեզերների ընտանիքից, որը ակումբը ձեռք է բերել 2003 թվականին 790 միլիոն ֆունտ ստերլինգով։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ գրավել է 6-րդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



