ԲԴԽ անդամի թեկնածուն ընկավ ԱԺ ամբիոնից իջնելիս. Նրան օգնության շտապեցին պատգամավորները
ՎԻԴԵՈԱզգային ժողովում, այսօր՝ հուլիսի 1-ին, ԲԴԾ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն իր ելույթի ավարտին, ամբիոնից իջնելիս սայթաքեց ու ընկավ:
Նրան անմիջապես օգնության շտապեցին պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Վարդանյանը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս անակնկալի եկած տեղից վեր թռավ, սակայն Աննա Մարգարյանն արագ ոտքի կանգնեց:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



