Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չարչարանքը շատ է, եկամուտը՝ քիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում մարդկանց ապրելակերպն առանձնապես չի տարբերվում Հայաստանի մարզային մյուս բնակավայրերում ապրող բնակիչների առօրյայից: Հողաշինարար, Վայքի բնակիչ Մկրտչյան Ռոմանն է այդպես կարծում, որին հանդիպեցինք լրագրողական շրջայցի ժամանակ՝ կանգ առնելով ու խոսելով այն հարցերի մասին, որոնք ցանկացած մարզում ապրող բնակչի համար են առաջնային:

«Ամեն մեկն ապրում է իր տնտեսությամբ, աշխատանքով: Շատ փոքր ծավալով գյուղատնտեսություն կա: Յուրաքանչյուրն իր համար առանձին կտորներով փոքր հողակտոր ունի: Որոշ մարդկանց հաջողվում է այստեղ մասնագիտական աշխատանքով զբաղվել, բայց դա հիմնականում բացառություն է: Խնդիրն այն է, որ աշխատատեղերը հիմնականում կենտրոնացված են մարզկենտրոնում, որտեղից էլ մարդիկ հաճախ Երևանի ճանապարհն են բռնում: Դրա պատճառով քիչ աշխատողներ ու քիչ մասնագետներ կան Վայքում: Մարդիկ ստիպված տեղափոխվել են Երևան, բայց կան նաև բնակիչներ, որոնք Վայքից չեն ցանկանում հեռանալ»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Ռոմանը:

Մասնագիտությամբ հողաշինարար Ռոմանը, որը ևս Վայքից չհեռացողների թվում է, ապրելով ու աշխատելով այստեղ, մի քանի խնդիր է մատնանշում:

«Այսօր տեղի բնակիչը հիմնականում չարքաշ աշխատանք է կատարում՝ չարչարանքը շատ է, եկամուտը՝ շատ քիչ: Գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտը ոչ միայն քիչ է, այլև նրանք հաճախ վնասով են դուրս գալիս: Դա կապված է թե՛ տեխնիկայի, թե՛ շուկայի ոչ նորմալ աշխատանքի հետ: Առնող ծախողն ավելի շատ օգուտ ունի, քան արտադրողը: Մեծ խնդիր կա. մեկը կարող է իր մեքենայով գալ, մարդու ամբողջ աշխատանքը կոպեկներով գնել, հետո տանել Երևան ու մի քանի անգամ ավելի թանկ վաճառել»,-ասում է մեր զրուցակիցն ու նշում նաև այն դրականի մասին, որն ունի Վայքը, և որը կարելի է օգտագործել:

«Այստեղ պատմամշակութային հուշարձանները շատ են ու հետաքրքիր: Վայքում բնության գողտրիկ անկյուններ շատ կան»,-նշում է նա ու ընդգծում, որ առհասարակ պետական աջակցությունը պետք է ավելի ճկուն կազմակերպվի: Հավաստիացած է՝ դա կոգևորի մարդկանց:

Մասնագիտությամբ տնտեսագետ Սոֆի Եղիշյանը ևս Վայքում է ապրում: Տնտեսագետ է, բայց շատերի նման ինքն էլ իր մասնագիտությամբ չի աշխատում: Ոլորտին քիչ թե շատ հասցրել է ծանոթանալ: Ասում է՝ իր համար ակնհայտ է, որ զբոսաշրջիկները շատացել են:«Գալիս են, պտտվում են քաղաքում: Վայքը բավականին հետաքրքիր է իրենց համար: Կարծում եմ՝ զբոսաշրջությունն այս ընթացքում ավելի կզարգանա:

Քանի որ Ջերմուկը մոտ է, Վայքով շատ զբոսաշրջիկներ են անցնում:

Զբոսաշրջիկների համար առաջնահերթ է, թե ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերես: Կարևորում են նաև հյուրանոցների մաքրությունը: Հյուրեր ենք ունենում հիմնականում ԱՄՆ-ից, Ռուսաստանից ևս շատ են այցելուները»,-մեզ հետ զրույցում նշում է Սոֆին:

Որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ կարծում է, որ Վայքից չհեռանալու համար առաջին հերթին աշխատատեղեր են պետք: Նույն կարծիքին է նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ Սվետա Համազասպյանը: Նրա փոքրիկ առևտրի կենտրոնը դրսից այնքան գեղեցիկ էր, որ միանգամից կարելի էր գուշակել, թե ներսում ինչ կա:

Գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ, ծաղիկներ, հուշանվերներ ու այն ամենը, ինչ կարելի է նվիրել կամ գնել՝ որպես հուշ Վայքից: Աշխատատեղերի խնդրից հետո տիկին Սվետան իր փոքրիկ բիզնեսն է օրինակ բերում: Ինչպես գյուղատնտեսության դեպքում, այստեղ ևս նույն տրամաբանությունն է՝ չարչարանքը շատ է, եկամուտը՝ քիչ:

«Ես լավ բան չեմ տեսնում, առաջխաղացում չկա: Ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են, բայց եկամուտը չի երևում»,-ասում է նա: Ինչ վերաբերում է գնումներին, նա շեշտեց, որ մի շարք ապրանքներ դրված օրվանից կան: Տիկին Սվետան մեկ տարի առաջ է բացել հուշանվերների ու ծաղկի խանութը:

«Նախկինում սննդի խանութ էր, բայց դա էլ չաշխատեց, քանի որ շրջակայքում բացվեցին մեծ սուպերմարկետներ: Մենք փակեցինք խանութը, ուրիշ բան մտածեցինք՝ կարծելով, որ միգուցե այսպես լավ կլինի: Այնպես չէ, որ առևտուր ընդհանրապես չի լինում, բայց հո չես սպասի, որ մի վատ առիթ լինի գան ու պսակ պատվիրեն: Այստեղից հիմնականում ծաղիկներ են գնում՝ լավ ու վատ առիթներին»,ասում է տիկին Սվետան՝ մտահոգվելով, որ փոքր բիզնեսը չի զարգանում:

«Փոքրի դեպքում շարժ չկա: Բոլորը վազում են դեպի մեծ խանութներ, որոնք քարտ են տալիս, չնչին զեղչեր են անում, ինչից էլ մարդիկ ավելի են ոգևորվում»,-նշում է նա: Նայելով ժամացույցին՝ տիկին Սվետան ասաց. «Հիմա ժամը 3-ն է, առավոտյան 7-ից այստեղ եմ, առայժմ ոչինչ չեն գնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան