Ոստիկանները հայտնաբերել են կնոջ պայուսակից փող հափշտակած անձին. Դեպքը եղել է եկեղեցու տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 30-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Սեւանի բաժին դիմած կինը հայտնել է, որ հունիսի 29-ի ժամը 15.00-ից հունիսի 30-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում պայուսակից փող են գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեւանի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հրազդան քաղաքում հաշվառված 40-ամյա տղամարդը:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել բացատրություն, որ կնոջ պայուսակից փողը գողացել է հունիսի 29-ին, Ծաղկունք գյուղի եկեղեցու տարածքից:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



