Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ֆլեշ­մո­բա­յին» գոր­ծո­ղու­թյուն­ներ՝ դուրս իրա­կան կյան­քից և տա­րա­ծաշ­ր­ջա­նա­յին մար­տահ­րա­վեր­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սև-սպիտակի «էվոլ յուցիա», մարտահրավերներ, պահանջարկ ձևավորելու ցանկություն ու արձանագրում, որն ադեկվատ չէ: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում քննարկել ենք մի շարք հարցեր, որոնց հիմքում վերոնշյալ խնդիրներն են: Սկսելով առաջինից՝ սև-սպիտակի բաժանումից, որն այսօր արդեն ձևափոխվել է և հաճախ դավաճաններ փնտրելու տրամաբանության մեջ է, քաղտեխնոլոգը նշում է.

Արհեստական թեմաները, իշխանության հնարքն ու դավաճանների փնտրտուքը

«Սև-սպիտակ, դավադիրներ-նվիրյալներ, դավաճաններ-պետականամետներ բաժանումներն այն գործիքակազմերն են, որոնք սովորաբար օգտագործում են ոչ միայն հեղափոխական իշխանությունները, այլև նրանք, ովքեր առանց արտահերթ քաղաքական զարգացումների են գալիս իշխանության: Շատ դեպքերում իշխանություններն օգտագործում են կա՛մ արտաքին, կա՛մ ներքին թշնամու կերպարը, որ թիրախավորեն «մեղավորներին»: Ռուսաստանի համար Արևմուտքն է մեղավոր, ԱՄՆ-ի, Ուկրաինայի դեպքում՝ Ռուսաստանը: Հայաստանի պարագայում, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկրի զարգացման ամենագլխավոր խոչընդոտը Ղարաբաղն էր:

Ընդհանուր առմամբ, արտաքին պատճառները թույլ են տալիս հասարակությանը կոնսոլիդացնել իշխանության շուրջ, երբեմն նաև ներքին թշնամիներ են մատնանշվում: Հեղափոխական իշխանության համար այդ մեթոդոլոգիան տրամաբանական է. իրենք հասկանում են, որ ինչ-որ փուլից սկսած՝ պետք է հաշվետվություն տան կոնկրետ գործողությունների համար, բայց երբ այդ արդյունքները շոշափելի չեն, պետք է գտնել նաև ներքին թիրախներ ու հակառակորդներ: Այսօրվա իշխանությունը բավականին շատ է օգտագործում նշված գործիքակազմը: Բացի դա, այդ առումով կա «էվոլ յուցիա». Սկզբում՝ սև-սպիտակ, հետո՝ հակահեղափոխականներ, հիմա էլ՝ դավադիրներ: Սա բնորոշ է հեղափոխություն իրականացրած գրեթե յուրաքանչյուր ուժի, և սա իր ոճն է: Ընդհանրապես, հակահեղափոխության մասին խոսակցությունները լեգենդ են, արհեստական թեմաներ:

Սա ուղղակի իշխանության կողմից օգտագործվող հնարք է. այն քաղաքական խմբերը, որոնք, որպես Ն. Փաշինյանի հիմնական հակառակորդ, նշում են Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, նպաստում են, որ նրա վարկանիշը բարձր մնա: Վարկանիշը շատ դեպքերում հենց դրա հաշվին է պահպանվում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղտեխնոլոգը՝ նշվածը դիտարկելով արհեստական օրակարգի համատեքստում ու ընդգծելով, որ Ն. Փաշինյանին իրական այլընտրանքը նախկին 3 նախագահների եռանկյունուց դուրս պետք է որոնել

«Թավիշը երկաթով փոխելու» տրամաբանությունը և թեման «տաքացնողները»

Իսկ թե ինչո՞ւ է սև-սպիտակն ավելի սուր բովանդակություն ստանում՝ հասնելով արդեն դավադիրների աստիճանի, Վ. Հակոբյանը նկատում է.

«Դավաճանության, դավադիրների տերմինաբանությունը մտավ հատկապես 90-ականների իշխանությունների ներկայացուցիչների հռետորաբանության կոշտացմանը զուգահեռ: Եթե դիտարկում ենք, տեսնում ենք, որ առաջին նախագահի իշխանության ներկայացուցիչների ելույթներում են հնչում «թավիշը երկաթով փոխելու» տրամաբանության մեջ արված արտահայտությունները:

Բայց թավիշը երկաթով փոխելու համար պետք է հիմնավոր պատճառներ լինեն հասարակության համար: Համապատասխան քարոզչական աշխատանք պետք է տարվի, որ ներկայացվեն այնպիսի վտանգներ, այնպիսի «ուժաստիկներ», որ հասարակության մի զգալի մաս սկսի պահանջել պինդ ու ամուր ձեռք: Եթե իսկապես հասարակությանը հրամցնում ես այն, որ շուրջբոլորը, մանավանդ ընդդիմադիր դաշտում հայտնվածները դավադիրներ կամ դավաճաններ են, ապա հասարակության մի զանգված կարող է այդ ազդեցության տակ պահանջել, որ ամուր ձեռք լինի, և այդ դեպքում հենց ինքն է պահանջում, որ թավիշը երկաթով փոխարինվի:

Հիմա նման աշխատանք է տարվում, որ հասարակական համապատասխան պահանջարկ ձևավորվի, որը կառաջացնի նաև առաջարկ: Նման հայտարարություններ երբեմն նաև Նիկոլ Փաշինյանն է անում: Թեև նա հետ է քաշվում, այդ թեման մի պահ մոռացվում է, բայց այն տաքացնողներ միշտ կան:

Այդ գործով հիմա ավելի շատ զբաղված է ոչ թե ներկայիս իշխանությունը, այլ ինչ-որ չափով նրանց հետ սերտաճած, առաջին նախագահի ժամանակաշրջանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք անընդհատ ասում են՝ պետք է շտապել, պետք է այս կամ այն հարցը լուծել՝ կա՛մ սահմանադրական, կա՛մ քաղաքական կոնսենսուսներով»:

Ո՞րն է ամենագլխավոր խնդիրը և ե՞րբ խոսել մարտահրավերներին դիմագրավելու մասին

Շարունակելով թեման և խոսելով իրական մարտահրավերների, դրանց ընկալումների մասին՝ Վ. Հակոբյանը շեշտեց.

«Հայաստանի առջև առկա մարտահրավերներն այնքան բարդ են, այն աստիճանի սրված, ինչպիսին շատ վաղուց չի եղել: Հայաստանը, ըստ էության, այսօր գտնվում է լիակատար շրջափակման վտանգի առջև, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին. հաշվի առնենք Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, ռուսվրացական հարաբերությունները, որոնք հղի են նաև տնտեսական հետևանքներով՝ կարող է վտանգվել կոմունիկացիաների մատչելիությունը:

Հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի հանգամանքները՝ այս ամբողջ համատեքստում բավականին բարդանում է իրավիճակը Արցախի հիմնահարցի շուրջ. եթե մասնավորապես Իրանի շուրջ իրավիճակը պայթի, ապա շատ մեծ հավանականություն կա, որ տարածաշրջանում չկարգավորված, կիսասառեցված բանակցությունների բազայում գտնվող բոլոր կոնֆլիկտները կարող են վերակենդանանալ և սառը բազան դառնա թեժ: Մյուս կողմից, Հայաստանի առջև է ամենագլխավոր խնդիրներից մեկը՝ անընդհատ պատերազմի պատրաստվելը, որովհետև գոնե պրագմատիկ մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, հասկանում են, որ առաջարկվող Մադրիդյան սկզբունքները չեն բխում մեր շահերից:

Անընդհատ պետք է պատրաստվել պատերազմի, իսկ դրա համար գործընկերների հետ պետք է հասկանալի արտաքին քաղաքականություն ունենալ, որ հնարավոր լինի ապահովել թե՛ ռազմատեխնիկական ամրությունը, թե՛ քաղաքական թիկունքները:

Իսկ նշված մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ոչ թե վիճակագրական, այլ ռեալ տնտեսության գոյություն: Պետք է ունենալ լուրջ, կանխատեսելի և կոնկրետ տնտեսական ծրագիր, որը կբերի նորմալ արդյունքներ: Միայն տնտեսական ամուր հիմքի վրա կարելի է ընդհանրապես խոսել լուրջ մարտահրավերներին դիմագրավելու մասին: Հայաստանը պետք է գործոն լինի միջազգային քաղաքականության մեջ: Միայն լավ բանակով լուրջ պետություն չեն դառնում»:

Բանավեճեր այս կամ այն երգչի կամ եղանակի մասին, կամ՝ շրջանցելով հիմնականը

Իսկ թե որքանո՞վ են համարժեք իշխանության գործողություններն ու վարքագիծը՝ Վիգեն Հակոբյանը վերապահում ունի:

«Ես չեմ կարծում, որ իշխանությունը դեռևս ադեկվատ վերաբերմունք ունի իրական մարտահրավերների նկատմամբ: Ես նույնիսկ չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունն իր համար ձևակերպել է իրական խնդիրները:

Որպեսզի կարողանաս պատրաստ լինել մարտահրավերներին, սկզբից պետք է ձևակերպես, հստակ արձանագրես, թե ի՞նչ տարածաշրջանում ես գտնվում, ի՞նչ մարտահրավերներ կան, ինչպիսի՞ք կարող են լինել և ի՞նչ հետևանքներ են հնարավոր: Այս ամենի ադեկվատ արձանագրումը դեռ չկա: Վերջերս կցկտուր ինֆորմացիա եղավ անվտանգության խորհրդի նիստի մասին, որտեղ քննարկվեց ստեղծված իրավիճակը, բայց դա ընդամենը բավականին երկար ժամանակ եփվող իրավիճակի արձագանքն էր:

Մեզ մոտ հասարակության զգալի մասը ևս ադեկվատ չէ, ինչի վկայությունը սոցիալական ցանցերում առկա վարքագծի դրսևորումն է: Իրենց կերակրում են շեղող տասներորդական տարբեր թեմաներով, որը հասարակության այդ մի զգալի հատվածի համար ամեն օր զբաղվելու միջոց է:

Հմտորեն գցվում են թեմաներ՝ շրջանցելով հիմնական մարտահրավերները: Բանավեճեր են լինում այս կամ այն երգչի, նրա պահվածքի կամ օրվա եղանակի մասին: Սոցիալական ցանցերը միշտ էլ օգտագործվում են մանիպուլ յացիաների համար: Բայց խնդիրն այլ է. ես վախենում եմ, որ հասարակությանը դեմոբիլիզացնելու գործողություններով զբաղված են այն մարդիկ, որոնք հակառակ գործողությամբ պետք է զբաղվեին: Այս պարագայում հարց է՝ ո՞րն է այդ մարդկանց իրական նպատակը, երբ նման մարտահրավերների, ռեգիոնալ և լոկալ պատերազմական գոտում գտնվող հասարակությանը շեղում են իրական մարտահրավերներից, և իրենց գործողություններով փորձում են խոչընդոտել հասարակության կոնսոլիդացիային ու մոբիլիզացիային՝ այդ մարտահրավերները լուծելու համար»:

Ակցիաներ, որոնց պարտադիր բաղադրիչը PR-ն է

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կառավարման համակարգված աշխատանք չկա, ինչն էլ հաճախ թափթփվածության տպավորություն է թողնում: «Կա «ֆլեշմոբային» ոճի աշխատանք, երբ ամեն մեկը փորձում է ինչոր ակցիա իրականացնել, ինչը հասարակական հատվածի, քաղաքացիական ակտիվիստի բնորոշ գործելաոճ է: Ինչպես ամիսներ առաջ, այսօր էլ կշեշտեմ, որ շատ քաղաքացիական ակտիվիստներ այդպես էլ քաղաքական գործիչ չեն դառնում, իսկ քաղաքական շատ գործիչներ դեռևս չեն ընկալում, որ իրենք նաև պետական գործիչներ պետք է դառնան:

Կան միայն «ֆլեշմոբային» գործողություններ, որոնք դուրս են թե՛ մեր իրական կյանքից և թե՛ տարածաշրջանային մարտահրավերների տրամաբանությունից: Դրանք ակցիաներ են, որոնք մի պարտադիր բաղադրիչ ունեն՝ PR: Հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին ցույց տալն է, թե գործ են արել, լավ ակցիա են արել, որ, ըստ այդմ, կարողանան լսարաններին զբաղեցնել դրանով: Խոսքն այն լսարանի մասին է, որը օրվա մեջ ինչ-որ մի թեմայով զբաղվելու խնդիր ունի: Եվ որքան այդ ակցիան անսովոր լինի՝ ավելի լավ: Մեծ հաշվով, կարևորը ֆորման է, ոչ թե բովանդակությունը: Եվ չհամակարգված աշխատանքի օրինակ է նաև այն, որ կա տպավորություն, ըստ որի՝ պետական շատ կառույցներ իրարից անջատ-անջատ են գործում և մեկ ընդհանուր սխեմայի մեջ չեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան