ԵԼ․ «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» խաղի տոմսերն անվճար են
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» հայտնում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպման տոմսերն անվճար են։ Ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է․
«Սիրելի երկրպագուներ, «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպման անվճար տոմսերը արդեն կարող եք ստանալ «Ալաշկերտի» գրասենյակից, որը գտնվում է Սարյան 25 հասցեում»։
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



