Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն»–ը դիմել է Արագածոտնի մարզպետին
ՄՇԱԿՈՒՅԹ«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Օշականի կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան է տեղադրված։ Այս լուսանկարն առաջ էր բերել օգտատերերի վրդովմունքը։ Այս առնչությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դիմել են Արագածոտնի մարզպետին՝ լողավազանը ապամոնտաժելու համար։
«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,–ասված է հայտարարությունում:

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



