Երևան, 29.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչպիսին մարդկանց հայտնի եմ». Ավետ Բարսեղյանը` կյանքի, 15 տարեկանում հորը կորցնելու և ընտանիքի մասին

ԼԱՅՖ
Շարունակությունը՝այստեղ

Թեմաներ, որոնց մասին կամ չեն խոսել կամ քիչ են խոսել, հարցեր, որոնք չեն հնչել կամ նրանք չեն անդրադարձել: Առաջին կարդացած գրքից մինչև կյանքի դրամա՝ լավ ավարտով, դստերն ուղղված նամակից մինչև անձնականը փակելու որոշում, չհասկացված լինելու անհանգստությունից մինչև սեփական կյանքի շոու. Tert.am Life–ի զրույցի անծանոթն Ավետ Բարսեղյանն է։

 
 

Եթե չիմանայիքոր այս կամ այն գործը պատկանում է Ձեր գրչինի՞նչ կմտածեիք ստեղծագործողիմասին՝ ինչպիսի՞ն է նա։

–Գործեր կան, որոնց երրորդ աչքով նայելիս ծիծաղում եմ, կարողանում եմ ինքս ինձ քամահրանքով վերաբերվել։ Գործեր կան, որոնց նայելիս ասում եմ՝ չէ, տաղանդավոր է, շնորհք ունի։ Չնայած հիմա շատ են աջ ու ձախ շպրտում «տաղանդավոր» բառը, դրա համար ուղղակի ասեմ` շնորհքով։ Շնորհքի ծիլեր տեսնում եմ (ծիծաղում է, հեղ.)։ Կողքից հետևելու դեպքում  նույնը կասեի, հիմնականում, այդպես էլ անում եմ։

 

Կարելի է պատկերացնել՝ ի՞նչ է տվել ու խլել հեռուստատեսությունըբայց դժվար է նույնն անել երգգրելու դեպքում։

–Ինչպես յուրաքանչյուր արարչական գործընթաց, երկկողմանի է՝ և՛ վերցնում է, և՛ տալիս։ Հեռուստատեսությունը միտք է, ռադիոն՝ հոգուն մոտ։ Խոսքեր գրելու ընթացքը հոգուցդ վերցնում է անկեղծությանդ ու ազնվությանդ պաշարը։ Նկատի ունեմ ոչ կոմերցիոն գործերս, երբ չկա լարվածություն գրելու հիթային ու հիշվող մի բան։ Երաժշտության, գաղափարի առջև մերկանում ես։ Այս ամենը տալիս ստանում ես փոխհատուցում, երբ այն հասնում է մարդկանց, ազդում է լսողի վրա ու բերում հաջողություն։

Երգերը ճակատագրեր ունեն, այդ տալ-առնելուն զուգահեռ դու հանգիստ ես լինում, ընթացքում չես նեղվում տալուց, ինչպես սկզբում էր լինում։ Արդեն գիտես, որ հետ է գալու։ Անկեղծանալը հեշտ ընթացք չէ։

-Ձեր գրած բանաստեղծություններից շատերն են երգ դարձել։ Կա՞ն այնպիսիքորոնք ժամանակավրեպեք համարում։

–Այո։ Կան գործեր, որոնք  հասկանալու համար անգամ ինձ է ժամանակ պետք, որովհետև այդ րոպեին ես ընդամենը փոխանցող եմ եղել, դա չեմ վերագրել ինձ։ Պետք է ժամանակ անցնի, և ես  հասկանամ, թե ինչ եմ գրել։ Լավ է, որ ես թղթերի վրա եմ պահում գրածներս, ժամանակ առ ժամանակ նայում եմ, հասկանում, թե ինչի եմ դա գրել։

Ինչի՞ մասին երբեք երգ չէիք գրի։

–Երևի, չկա նման թեմա, բայց անձնական դաշտին վերաբերող թեմաների մասին շատ զգուշավոր եմ գրում՝ երեխայիս, կնոջս, հայրիկիս կորցնելու, մայրիկիս մասին։

Ինչի՞ մասին եք գրել մանկությանպատանեկության տարիներին։

–Տխրության, սիրո բացակայության… Այդ տարիներին ավելի հետաքրքիր էի ստեղծագործում, քան հիմա։ Աշխարհը փոխելու մեծամտության մեջ էի։ Հիմա թերթում եմ այն գործերը, որոնք գրել եմ 17-18 տարեկանում և հասկանում, որ ինձ համար շատ ավելի հետաքրքիր են, կարծես 40-50 տարեկան մարդու գրվածքներ լինեն։ Շատ վաղ տարիքից չեմ սկսել գրել՝ 17-18 տարեկանից։ Հետ եմ նայում ու շատ հետաքրքիր թեմաներ կան՝ միջանձնային հարաբերությունները, կին–տղամարդ կապը, սիրո բացակայության ժամանակ հոգու անցած տառապանքները։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ հայրենիքի թեման չկար, դա ավելի ուշ է եկել՝ հասուն տարիքում։ Քո գիրը ճակատագրիդ վրա շատ է ազդում։

-Ե՞վ, Ձեր գրած երգերովբանաստեղծություններով ինչոր բան փոխեցի՞ք աշխարհում։

–Երիտասարդական մաքսիմալիզմն ինձ մոտ էլ եղել է։ «Եկել եմ աշխարհը փոխելու» ասում ես ու հետո հասկանում, որ այդ ամենը պետք է սկսել քո մեջ եղած տիեզերքից։ Երբ դու փոխվում ես, քո խոսքն ու գործն այնքան սուր են դառնում, որ ուզած-չուզած, շղթայապես փոխում են շուրջդ եղած աշխարհը։ Սկզբում դու աշխարհը մեծ ես պատկերացնում, հետո այն փոքրանում է մինչև սեփական մարմնիդ մեջ պահած ինչ-որ մի կետ, որը կոչվում է հոգի։

Միջանձնային հարաբերություններից խոսեցիք՝ ինչպիսի՞ն են եղել Ձեր և Ձեր քրոջհարաբերությունները։

–Ինչպես բոլոր հայ ընտանիքներում՝ կռիվներով, վեճերով (ծիծաղում է, հեղ․), հետո այդ ամենը վերաճել է մի մարդ, մի օրգանիզմ լինելուն։ Ես և քույրս շատ մտերիմ ենք, կիսում ենք իրար ցավն ու ուրախությունը։ Կարծես մի գործարան լինենք, որն արտադրում է մի ապրանքանիշ։ Ոչ միշտ է այդպես եղել․ այդ ամենն աճել է և անցել շատ մեծ պատմություն։

Ձեր ծնողներից ի՞նչ հատկանիշներ եք ժառանգելորոնցից կուզեիք խուսափած լինել։

–Մայրիկիցս չափազանց ուշադիր լինելը, բայց այնպես չէ, որ չէի ուզի այդ հատկանիշը լիներ, որովհետև դա էլ է իմ «ես»-ի մի մասը։ Մայրս շատ ուշադիր է շրջապատի նկատմամբ, հասկանում ես, որ եսակենտրոն մարդիկ ավելի հեշտ են ապրում, իսկ դու դաստիարակվել ես ուշադիր ու թրթիռով վերաբերմունքով։ Այս դարում դա մի տեսակ անիմաստ է թվում, չնայած գալիս է պահ, երբ շնորհակալ ես լինում, որ այդ տեսակն ես, և դա քեզ նվիրել է ծնողդ։

Հայրիկիս, ցավոք, 15 տարեկանում եմ կորցրել և չեմ հասցրել, որպես տղա դաստիարակվել։ Դա այն տարիքն էր, որից հետո պետք է սկսվեր, որպես տղա, ինչ-որ բան վերցնելը։ Այդ առումով, ցավոք, որևէ բան չունեմ ասելու։ Գենետիկ առումով չափազանց հետաքրքիր անձնավորություն է եղել՝ շատ վառ և ներսից շատ վառվող՝ ընկերների, շրջապատի համար։

Տարիներ առաջ Ձեր անձնական կյանքը բաց էր՝ խոսում էիք այդ մասինլուսանկարներ էին հասանելիդառնում հասարակությանը։ Վերջին տարիներին կյանքի այդ մասը փակվեց։ Ի՞նչը բերեց այդորոշմանը։

–Իմ հարաբերություններն այս կամ այն աղջկա հետ, գրեթե, միշտ շատ բաց են եղել, շատ եմ խոսել։ Սակայն երբ կայացնում ես կյանքիդ այն որոշումը, որը, առաջ Աստված, պետք է մինչև վերջ գնա՝ փորձում ես սահմանափակել ինֆորմացիան։ Լուսեի նկարները նախընտրում եմ չհրապարակել, Անիի հետ շատ տեղ ենք  գնում, բայց խնդրում եմ միասին չլուսանկարել մեզ, չեմ ուզում քննարկման առիթ դառնա։ Ուզում եմ կյանքիս գոնե այդ հատվածը միայն իմը լինի։

Անդադար տվել եմ, կիսվել, խոսել՝ ես ձերն եմ, ինձ քրքրեք, սիրեք կամ ատեք, բայց այն, ինչ իմն է, իմն է։ Հասունության հետ ես գալիս այդ մտքին։ Երևի, վախից, պաշտպանական բնազդից է։ Ես այդպիսին եմ, բայց դեմ չեմ մարդկանց, որոնք իրենց կյանքի այդ հատվածն են բաց պահում։

Հասարակությունը, երբեմն, իրեն այնպես է պահում, որ ստիպված ես լինում պահել այն, ինչը քեզ համար թանկ է, իսկ ընտանիքի ինստիտուտն ինձ համար շատ թանկ է։ Երբ գիտակցաբար ընտրել ես այն աշխատանքը, որի դեպքում նորմալ է, որ պետք է քննարկվի, «լայքվի» ու «դիսլայքվի» անձնականդ, հասկանում ես, որ գոյություն ունի մի տարածք, որը քո ամրոցն է։ Այնտեղ կեղտոտ ոտքերով մտնելն անիմաստ է,  դու չպետք է թողնես։ Թույլատրելիության սահմանում դու տալիս ես ինֆորմացիա, առանց դրա անհնար է, մարդիկ պետք է իմանան, որ դու  ամուսնացած ես, բալիկ ունես, բայց այդքանը։ Չես կարող ապրել մեծ քանակությամբ հասնող մարդկանց հետ։

Ձեր աղջկան ուղղված մի նամակ արդեն ունեք։ Այն ընթերցեցիք Ձեր բանաստեղծությունների երեկոյի ժամանակ։ Կա՞ն այլ նամակներեթե ապագայում լինեն, ի՞նչ թեմայով կլինեն։

–Հեղափոխության, իշխանափոխության, դեմքափոխության կամ չգիտեմ ինչափոխության (ժամանակը ցույց կտա` ինչ էր դա) ընթացքում Լուսեին նամակ գրեցի և իմ խոսքն ուղղեցի, որովհետև ուրիշ ոչ մեկի կարծիքն ինձ համար կարևոր չէր այնքան, ինչքան Լուսեինը։

Ես նրան գրեցի իմ դիրքորոշման ու այն մասին, թե ինչ կար իմ հոգում, սրտում, մտքում և Հայաստանում։ Ես ուզում եմ դա հասկանա միայն Լուսեն, որովհետև իմ պարտավորությունն իմ ընտանիքի առաջ է, ոչ թե հոծ բազմության։ Մեծանալով դու հասկանում ես, որ պատասխանատու ես մարդկանց, ավելի մեծանալով՝ անհատների, էլ ավելի  մեծանալով` սեփական խղճի առաջ։

Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքի մասին պատմությունը։

–Երաժշտական կոմեդիա չէր լինի, մյուզիքլ էլ չէր լինի, կլիներ դրամա լավ ավարտով կամ այնպիսի ավարտով, որը դիտողին մտածելու տեղ կտար։ Չնայած կախման կետերով ֆիլմերից վատանում եմ, որպես ալարկոտ մարդ` սիրում եմ, երբ իմ փոխարեն մտածում ու տալիս են ֆիլմի վերջաբանը։ Կստացվեր շատ ծանր, ոչ միանշանակ կերպարով դրամա, որի հերոսին մարդիկ չէին կարող ասել` սիրո՞ւմ են, թե՞ ատում, լա՞վն է, թե՞ վատը։ Ես էլ տեսակով միանշանակ չեմ։

Ի՞նչ սաունդթրեք կունենար այդ դրաման։

–Անդրեի կատարմամբ «Իմ սերը քեզ» երգը, որովհետև այն իմ ստեղծագործական կյանքի հիմնասյունային երգերից է։ Կլինեին նաև այլ երգեր՝ Անի Քրիստիի կատարմամբ «Իմ լռություն»–ը, Արա Մարտիրոսյանի  «Կարևոր մի խոսք»-ը, «Կյանք ու կռիվը», «Ապրելու ապրիլը», իսկ ավարտի կլիներ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ով։

Իսկ ո՞ր ֆիլմից եք շատ տպավորվել, ո՞րն է ամենից շատ նման Ձեր կյանքին։

–Եթե ֆիլմերը չլինեին, ես շատ  դժբախտ մարդ կլինեի։ Կան ֆիլմեր, որոնց դեպքում որքան էլ կոպիտ հնչի, տակն ես մնում։

Մայրս պատմում է, որ փոքր տարիքում ֆիլմերի տպավորության տակ փորձում էի խաղալ այդ հերոսին։ Եթե այդ նույնականացումը չկա, զուր ես նայում կամ կարդում՝ դու պետք է քո եսը տանես ու դնես այն իրականության մեջ, որը քեզ առաջարկում են։ Մարդն ամենաէգոիստ կենդանին է, մինչև ինքն իրեն չտեսնի տվյալ համակարգում, չի կարող ասել` սիրո՞ւմ է, թե՞ չէ, դա էլ է էգոյից բխող բան։  «Թրումանի շոուն» ֆիլմում Ջիմ Քերիի մարմնավորած կերպարը շատ է ազդել իմ գիտակցության վրա։ Աշխարհի այդ մոդելն ու կերպարանքը լիովին վերցրել եմ։

Ի՞նչ եք նախընտրում կարդալ կառանձնացնե՞ք գիրքորն ազդել է Ձեր մտածողությանաշխարհընկալմանկենսակերպի վրա։

–Կարդացող չեմ եղել։ 16 տարեկանում եմ կարդացել առաջին էզոթերիկ գիրքը՝ հետաքրքիր գրականություն էր Գրիգորի Կլիմովի «Имя мое легион»-ը։ Այն, ինչ սկսել եմ կարդալ, շարունակել եմ։ Շատ եմ սիրում ֆանտաստիկ գրականություն, ուտոպիաներ, հակաուտոպիաներ՝ գրականություն, որը ստեղծում է այլ իրականության պատկեր։ Այդ մի գիրքը չկա՝ հավաքական վիճակ է։ Հենց այդ մեկ գրքի որոնումն է քեզ ստիպում կարդալ և  փորձում ես այդ իդեալական գիրքը գտնել։

Հայտնի մարդկանց դեպքում դժվար է անհայտ կողմեր ունենալ, որո՞նք են դրանք Ձեր դեպքում։  

–Ես դադարեցի ապացուցել, որ այն չեմ, ինչ  մարդկանց հայտնի է։ Մեծամտության, եսակենտրոնության պիտակը դեր էր, որը ես այնքան լավ խաղացի… հետո հասկացա, որ մարդիկ այդպես էլ պատկերացնում են ինձ ու շատ լավ է՝ թող այդպես էլ իմանան։ Հիմա չեմ արդարանում, որ այդպիսին չեմ։

-Հեռուստատեսությունում լինելու 17 տարվա ընթացքում Ձեզ մոտ եղել է եթերայինբայց ոչստեղծագործական դադար։ Երգեր գրելիս չկա՞ սպառվելուչհասկացվելուկրկնվելու խնդիր։

–Այդ ամեն ինչը եղել է, լինում է և դեռ ավելի շատ է լինելու։ Գրելու մեջ ավելի շատ են եղել այդ անդունդներին ու վերելքներին հաջորդող միջանկյալ ընկճախտային կամ շատ ոգևորիչ վիճակները։ Հետաքրքիր է, որ բարձր տրամադրությանդ կետերը հիմնականում բթացնում են։ Գրելու ունակ ես, երբ անդունդին ես, որովհետև անդունդից ավելի հեշտ է փորել հետաքրքիր տողեր։

Սիրային բավարարվածությունը, զգացմունքային շփացումն ավելի բթացնող է։ Խոսքս այն երգերի մասին է, որոնք քո զգացածով ես գրում, որոնք ստեղծվում են, երբ դու լավ կամ վատ վիճակում ես, որովհետև կան երգեր, որ մեխանիկորեն գալիս են, գրում ես։

Հետևո՞ւմ եք հայկական հեռուստաեթերներին ինչպիսի՞ն էր մեր հեռուստատեսությունը 10 տարի առաջև հիմա։

–Չեմ հետևում, չեմ հասցնում, բայց սուտ կլինի, եթե ասեմ` բացարձակ անտեղյակ եմ։ Ամեն դեպքում, անգամ, իմ հաղորդումներին լինում էին հյուրեր, որոնց հայտնի լինելը միայն դահլիճի արձագանքից էի հասկանում։ Իրենք զարմանում էին, թե ո՞նց, իրենք ամենահայտնի սերիալից են։

Հեռուստատեսությունն առաջ կրթող դեր ուներ, հիմա մարդիկ հին սկզբունքով հեռուստատեսությունից պահանջում են կրթել, բայց այն հիմա ավելի շատ ժամանց ապահովող գործառույթ ունի։

Երկրաշարժ է տեղի ունեցել 17-ամյա տղայի uպանությունից հետn փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը 17-ամյա աշակերտուհու սարսափելի մահվան գործում, որին խոզերը հոշոտել են, կասկածյալ է հայտնվել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է Կողոպտիչները 25 հազար դոլար են գողացել ավտոմեքենայից, որի տերը եկեղեցում աղոթում էր ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը․ Հայաստանը զիջել է դիրքերը Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական. Գնել Սարգսյան Լույս չի լինի. հասցեներ Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները. Փաշինյան Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Հայհիդրոմետից մինչև -15 աստիճան ցրտի մասին են հաղորդում Նոր էջ Հայաստանի լոգիստիկայի և մատակարարման ոլորտում. տեղի ունեցավ Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիայի բացման արարողությունը Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին (տեսանյութ) «Սքեյթ պարկից» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է՝ վնասվածքը պատճառել է ընկերուհին Ռուսաստանում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերությունները Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Շիրակի մարզում «BMW»-ն հայտնվել է բնակչի բակում Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար վարորդները կտուգանվեն Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը Մանրամասներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Յուրաքանչյուր հուզող հարց Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու․ Արթուր Պողոսյան Ո՞վ էր գրել ՊԵԿ և ՔԿ նախագահների «դպրոցական շարադրությունները» Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին գործողում է ԱՄՆ Ադրբեջանցիները հիմա էնքան մոտ են, որ ամեն րոպե մի բանի սպասում ենք. ՊՆ-ն հերքում է, բայց դրանց էլ ոչ մեկ չի վստահում Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել Դոնալդ Թրամփի կյանքը դեռ անվտանգ չէ. Պուտին Հայաստանում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը. Հայաստանը շարունակում է գրավված մնալ. Վարուժան Գեղամյան Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Մոլդովայում 31-ամյա վարորդը «Howo» բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել այն «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ Հեքիաթային պատմություն եւ ակրոբատիկ հնարքներ․ Հայտնի եղբայրներ՝ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները Երեւանում կներկայացնեն Christmas Story շոուն Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալը Վրաստանը հրաժարվում է մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից Հիմարությունը մեկնաբանե՞մ․ Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց Շնորհակալություն, սպասում ենք. Փաշինյանը դիմել է գյումրեցիներին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա ՍողոմոնյանԻնքը կարող է լքել ֆռակցիան․ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար․ Պուտինը նաև խոսել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասին«Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլն. զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ) ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են 14 փաստաթուղթ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին