Ծաղկավան գյուղում Opel Astra J-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 4-ին` ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Վ.Դ.-ն (ծնված 1986 թ.), Հ.Լ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ:
Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



