Ազնվամորիով ու սերուցքով դեսերտ՝ 30 րոպեում
ԼԱՅՖԲաղադրիչներ
- սերուցք (33% յուղ.) - 200 մլ
- ազնվամորի - 1 բաժակ
- շաքարավազ - 1/3 բաժակ
- թխվածքաբլիթ - 6 հատ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- անանուխ
Պատրաստման եղանակը
1․ Թխվածքաբլիթները ձեռքերով մանրացնում ենք, այնուհետև լցնում ենք թափանցիկ գավաթների մեջ։
2․ Սերուցքը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու շաքարի փոշին։
3․ Հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի։ Դրա համար պահանջվում է մոտ 5 րոպե։
4․ Թխվածքաբլիթների շերտին ավելացնում ենք սերուցքը։
5․ Այնուհետև դնում ենք ազնվամորու շերտը։ Ազնվամորին պետք է լինի չոր, հակառակ դեպքում հյութը դուրս կգա և դեսերտի տեսքը կփչացնի։
6․ Լցնում ենք սերուցքի մյուս շերտը, վրան շարում ենք ազնվամորիները, զարդարում ենք շաքարի փոշով ու անանուխի տերևներով։
Այս բաղադրատոմսը նախատեսված է 3 հոգու համար։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...
5
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ին



