Մարդ առեւանգելու եւ ծեծի համար հետախուզվողին ոստիկանները գտել են Հրազդանի կիրճում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Քանաքեռի 14-րդ փողոցի 36-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 3-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի, մարդուն առեւանգելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



