Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 ֆիլմեր, որոնք ընդունակ են փոխել Ձեզ

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Այս ֆիլմերն աշխարհը բոլորովին այլ դիտանկյունից կբացեն Ձեր աչքի առաջ։ Այս ֆիլմերը մարդու գիտակցության կողմից ստեղծված անհավանական աշխարհներ են, որոնք ոչ միայն գեղեցիկ ստեղծագործություններ են, այլև կարևոր բան ունեն պատմելու։

 ① Ֆիլոմենա

Philomena, 2013

Զգացմունքային ֆիլմ դրամայի և կոմեդիայի երանգով։ Ֆիլմն իրական դեպքերի հիման վրա է նկարահանված, իսկ գլխավոր դերերում բրիտանացի տաղանդավոր դերասանուհի Ջուդի Դենչն է։ Գլխավոր հերոսուհին մի կին է, ով իր կյանքի երկար տարիների և ոչ մի օր չի մոռացել իր որդու մասին, ումից նրան բաժանել են երիտասարդության տարիներին։ Լրագրողի օգնությամբ նա գնում է որդու որոնումների հետքով։

② Անանուն ռոմանտիկները

Les émotifs anonymes, 2010

Չափազանց ամաչկոտ հրուշակագործն ու նրա նոր աշխատակցուհին ստեղծված են միմյանց համար։ Նրանք երկուսն էլ խենթանում են շոկոլադի, ռոմանտիկ երաժշտության ու կախված շագանակների տակ փարիզյան երեկոների համար։ Միակ խնդիրն այն է, որ ամաչկոտության պատճառով նրանք չեն կարողանում մտերմանալու առաջին քայլն անել։ Այս ֆիլմը բացահայտելուց հետո դու այն կպահես հիշողությանդ մեջ ու կկիսվես մտերիմների հետ, ինչպես մի կարևոր գաղտնիք կկիսեիր, իսկ հետո անհամբեր կսպասես, որ նրանք այն նայեն և նույնպես կրակոտ աչքերով կիսվեն իրենց տպավորություններով։

③ Մայրիկը

Mommy, 2014

Կսավյե Դոլանի ֆիլմը մոր և որդու բարդ փոխհարաբերությունների մասին է։ Մայրը լի է նոր կյանք սկսելու վճռականությամբ՝ որդուն որբանոցից վերցնելով, իսկ վերջինիս մոտ անցումային տարիք է, և նա բարդ հոգեբանական վիճակում է գտնվում։ Ամեն ինչ չափազանց բարդ է, սակայն ինչ-որ պահի նրանց միջև «բուֆեր» է հայտնվում, կմկմացող հանդարտ հարևանուհին։

 ④ Ամռան 500 օր

500 Days of Summer, 2009

Հրաշալի նուրբ ֆիլմ, որտեղ երկու՝ միմյանցից ամբողջովին տարբեր մարդիկ սիրահարվում են։ Աղջիկը ռեալիստ է և չի հավատում մշտական սիրուն, իսկ տղան՝ ռոմանտիկ երիտասարդ, ով գումար է վաստակում՝ բացիկների համար գեղեցիկ բառեր մտածելով, և հավատում է թե՛ հավերժական սիրուն, թե՛ սիրուն առաջին հայացքից։ Այս հողի վրա նրանց հարաբերությունները լավ չեն դասավորվում։

⑤ Սպիտակ Աստված

Fehér isten, 2014 


Տխուր ֆիլմ դավաճանության մասին։ Աղջիկը, ով ոչ ոքի պետք չէ, և նրա միակ ընկերը՝ շունը, տեղափոխվում են մեկ այլ տուն։ Այս տանը շունն առավել ևս ոչ ոքի պետք չէ, և նրան ուղարկում են շների ապաստարան։ Այսպես էլ սկսում է լքված շան, նրա գոյատևման պատմությունը, ինչպես նաև պատմությունն այն մասին, թե ինչպես են փոխվում նրա բնավորությունը, սովորություններն ու նույնիսկ արտաքին տեսքը։

 ⑥ Պոեզիա

Shi, 2010

Էքսցենտրիկ և հետաքրքրասեր Միջան մի անգամ հայտնվում է մի դասընթացում, որտեղ տաղաչափություն են սովորեցնում։ Նա իր համար նոր աշխարհ է հայտնաբերում՝ առօրյա շրջակայքի գեղեցկությունը։ Հրաշալի ֆիլմ հարավկորեացի ռեժիսոր Լի Չան Դոնայից։

 ⑦ Ուր են տանում երազանքները

What Dreams May Come, 1998 


Անհավանական գեղեցիկ, զգացմունքային ֆիլմ այն մասին, թե ինչպես է սիրող մարդը նվիրված մնում սիրելիին նույնիսկ մահվանից հետ։ Սիրելիի որոնումներով նա երկար ճամփորդություն է անցնում մինչև իսկական դժոխք։

⑧ Աշխարհագրագետը խմեց իր գլոբուսը

The Geographer Drank His Globe Away, 2013

Ալեքսեյ Իվանովի համանուն գրքի հիման վրա նկարահանած ֆիլմը պատմում է փող չունեցող անելանելի վիճակում գտնվող կենսաբան Սլուժկինի մասին, ով դպրոցում աշխատանքի է անցել որպես աշխարհագրության ուսուցիչ։ Նա սովորական ուսուցիչ է, ով փորձում է սովորել աշակերտների ու ղեկավար ուսուցչի հետ, և փորձելով խաղաղություն հաստատել ընտանիքում ու ընկերների հետ գինի խմելով՝ նա պարզապես ապրում է։

⑨ Շվեդական սիրո պատմություն

En kärlekshistoria, 1970

Այս ֆիլմը դեռահասների մասին է. մի ժամանակահատվածի մասին, երբ դու արդեն փոքրիկ երեխա չես, բայց մեծահասակների աշխարհն իր առօրյա խնդիրներով ու հոգսերով քեզ համար դեռևս փակ է։ Բաց է, սակայն, առաջին սիրո աշխարհը, այն, որը երբեք չի մոռացվում. ամենաանկեղծ և լուսավոր սերը, որում պայմանականություններ չկան։

 ⑩ Էլիի պատմությունը

Darbareye Elly, 2009

Իրանցի կինոռեժիսոր Ասգարա Ֆարխադիի ֆիլմը ողջ աշխարհի կինոքննադատների կողմից հիացմունքի է արժանացել։ Ֆիմը չափազանց թեթև է սկսվում. ընտանեկան մի քանի զույգեր իրենց երեխաների հետ ժամանում են լողափ հանգստյան օրերին։ Նրանց հետ է նաև Էլին, ում հրավիրել են, որպեսզի ծանոթացնեն Ահմեդի հետ։ Աղջիկն իրեն բավականին կաշկանդված է պահում, և թվում է՝ ինչ-որ բանից անհանգստացած է, իսկ նոր ընկերների ուղիղ ակնարկները նրա սրտով չեն։

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին