Ադրբեջանում պայթյունի հետևանքով մահացել է 2 զինծառայող
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի զինված ուժերի զորամասներից մեկում հուլիսի 6-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 1 զինծառայող:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ զինծառայողի ձեռքից վայր է ընկել տանկային արկի լիցքը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Մահացած զինծառայողներից մեկը ենթասպա է, մյուսը՝ կրտսեր սերժանտ: Վիրավոր ենթասպայի մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



