Մալայզիայում որսագող ձկնորսները պատահաբար 2 սուզալողորդի են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայում Կալապուան ոչ մեծ կղզու մոտ որսագող ձկնորսները պատահաբար 2 սուզալողորդի են սպանել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Divernet կայքին:
26-ամյա չինացի զբոսաշրջիկներն իրենց 30-ամյա մարզչի հետ մեկնել էին դայվինգի մարզումների: Մեկ ժամ անց գիդը վերադարձել է նրանց մոտ եւ հայտնաբերել նրանց մարմիններն ու սատկած ձկների:
Ոստիկանությունը կասկածում է, որ սուզալողորդները մահացել են ձկնորսների պատճառով, որոնք պայթուցիկ են կիրառել:
Ականատեսները պնդում են, որ պայթյունի ձայներ չեն լսել:
Սաբախ նահանգի շրջակա միջավայրի, մշակույթի եւ տուրիզմի նախարարը կոչ է արել խստագույն պատժել պայթուցիկ կիրառած ձկնորսներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



