Լոռու մարզում 47-ամյա վարորդը Nissan-ով բախվել է Զազո կովին. կա վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ն, իր վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 644 համարանիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Նոնա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Աղբյուրը հայտնում է, որ Ստեփանավանի ոստիկանները պարզում են, թե ով է «Զազո» կովի սեփականատերը:
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



